Զարգացման հեռանկարներ
«ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ի զարգացման հեռանկարները
«Ալյոտիգ» ՍՊԸ-ի զարգացման հեռանկարները գլխավորապես կապված են լինելու պոչամբարների բազմամիլիոնանոց պաշարների փուլային վերամշակման և օգտահանման, դրա հետ մեկտեղ խիստ պահանջարկ ունեցող ապրանքային արտադրանքի ստացման և համաշխարհային շուկայում դրա իրացման հետ:
Արդյունքում, դա կնպաստի աստիճանաբար հասնել նախագծի գլոբալ նպատակին, այն է՝ պինդ օգտակար հանածոների նորաստեղծ տեխնածին հանքավայրի պաշարների տեղադիրքի շրջանում էկոլոգիայի բարելավման և շրջակա միջավայրի առողջացման խնդրի արմատական լուծմանը։
Արդյունքը ձեռնարկության նոր աշխատատեղերի ստեղծումն է, պետության բյուջե կայուն հարկային մուտքերի ապահովումը, մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների նախաձեռնողական լուծումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության առավել անպաշտպան քաղաքացիներին հնարավոր նյութական օգնության և աջակցության ցուցաբերումը: