Հանք
Նախագծի ամփոփ նկարագիրը
Նախագծի նպատակն է կազմակերպել «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ք.Կապան, Հայաստանի Հանրապետություն) պոչամբարների պաշարների տեսքով պինդ օգտակար հանածոների համալիր վերամշակում՝ դրանցում պարունակվող օգտակար բաղադրիչների ողջ սպեկտրի հետագա արդյունահանման համար:
Նախագիծն ուղղված է ժամանակակից վերամշակող համալիրի՝ հարստացման գործարանի նախագծմանը, կառուցմանը և շահագործման հանձնմանը՝ առևտրային արտադրանք ստանալու նպատակով՝ հետագայում այն համաշխարհային շուկայում վաճառելու համար:
Այս նախագծի իրագործումն ուղղված կլինի ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե կայուն հարկային մուտքերի ապահովմանը, այլև գլխավորապես բնապահպանական իրավիճակի բարելավման խնդիրների արմատական լուծմանը պոչամբարների պաշարների տեղաբաշխման շրջանում՝ վերջիններիս փուլային վերամշակման եղանակով՝ նոր հարստացման ֆաբրիկա կառուցելու և շահագործման հանձնելու միջոցով:
Նախագծի հակիրճ նկարագիրը
Նախագծի հիմնական խնդիրը պոչամբարների պաշարների արդյունաբերական յուրացումն է՝ տարեկան 12,5 մլն տոննա սկզբնական հումքի վերամշակմամբ արտադրական հզորությամբ ժամանակակից հարստացման ֆաբրիկա նախագծելու և կառուցելու միջոցով։ Ընդ որում, հիմքում ընկած է պինդ օգտակար հանածոների համալիր վերամշակման և հարստացման ոլորտում առաջատար համաշխարհային լիդերների, ինչպիսիք են Metso-ն (Ֆինլանդիա) և BGRIMM-ը (ՉԺՀ) տեխնոլոգիան, ներառյալ նշված արտադրողներից հիմնական և օժանդակ տեխնոլոգիական սարքավորումների արտադրությունը և մատակարարումը:
Բացի պոչամբարների պաշարներում պարունակվող օգտակար բաղադրիչների առավելագույն արդյունահանումից, դրա ներդրումը նշանակալիորեն կապված է լինելու նախագծի բնապահպանական անվտանգության ապահովման հետ, որն առաջին հերթին ուղղված է լինելու շրջակա միջավայրի աղտոտվածության առավելագույն նվազեցմանը՝ Հայաստանի Հանրապետության գործող նորմատիվ իրավական պահանջներին համապատասխան:
Այս կապակցությամբ, սույն նախագծի գլխավոր և գերակա նպատակը էկոլոգիայի արմատական բարելավումն ու շրջակա միջավայրի առողջացումն է ավելի քան հիսուն տարի առաջ արհեստականորեն ստեղծված պինդ օգտակար հանածոների տեխնածին հանքավայրի տեղակայման գոտում:
Գործարանի գտնվելու վայրը
Նորաստեղծ տեխնածին հանքավայրի շուրջ 500-600 միլիոն տոննա ծավալով պաշարները գոյացել են «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի երկարամյա արտադրական գործունեության արդյունքում, որը շահագործում է Երևանից 330 կմ հեռավորության վրա գտնվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։
Տարիների ընթացքում այս կոմբինատը թողարկել է միայն երկու տեսակի ապրանքային արտադրանք՝ պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Օգտակար բաղադրիչների մնացած մասը պահեստավորվել և շարունակում են կուտակվել երեք պոչամբարներում և հետագայում դուրս են գրվում շահագործվող հանքավայրի պաշարների հաշվեկշռից: