Մեր պատմությունը
«ԱԼՅՈՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին (գրանցման համար՝ 87.110.01360, գրանցման ամսաթիվ՝ 03․07․2009թ․, ՀՎՀՀ՝ 08617423, իրավաբանական հասցեն՝ Սյունիքի մարզ, ք․Կապան, Ռ․Մինասյան 18 շենք, բն․ 6)։
Ընկերությունը հիմնադրվել է կոնկրետ նպատակով՝ իրականացնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում պոչամբարներում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի պաշարների վերամշակում՝ հետագա արդյունահանման համար։
Պետք է ընդգծել, որ Ընկերության լրացուցիչ նպատակն է նաև լուծել էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության առկա խնդիրները՝ պոչամբարների լցակույտերի բազմամիլիոնավոր պաշարների փուլային վերամշակման և հեռացման միջոցով։
Ստեղծման պահից ի վեր Ընկերությունն ակտիվ գործունեություն է իրականացրել իր նպատակներին հասնելու համար, կատարել է պոչամբարների լցակույտերի բազմաթիվ հետազոտություններ, տեխնոլոգիաների մշակման աշխատանքներ։
Իր նպատակների իրագործման համար ընկերությունը նաև օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, ինչի արդյունքում 2015 թվականի հունիսի 23-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքը «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման Ներդրումային ծրագրի մասին» (այսուհետ՝ Օրենք)։
Ընդ որում, Օրենքով կարգավորվել են մի շարք էական հարաբերություններ, այդ թվում՝
- Ընկերությանն են պատկանում են ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերում կուտակված և կուտակվող ապարների արդյունավետ և ամբողջական մշակմանը վերաբերող տեխնոլոգիական մշակումները․
- Օրենքն ուժի մեջ մտնելու պահից օրենքի ուժով Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ընկերությանն են փոխանցվում այն պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը, որոնք կուտակված են Ողջիի պոչամբարում և Փխրուտի պոչամբարում․
- Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պահից օրենքի ուժով փոխանցվում են Ընկերության սեփականությանը․
- Պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը անցնելու պահից օրենքի ուժով փոխանցվում են Ընկերության սեփականությանը:
- «ԱԼՅՈՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծման՝ 2009 թվականից մինչ օրս մշտապես և անխափան գործել և գործում է։